Ամունդի-Ակբան իր թիմը համալրելու նպատակով փնտրում է բարձր որակավորում ունեցող, մոտիվացված և բարեխիղճ մասնագետի, ով պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին միջազգային առաջատար ընկերությունում։

 Իրազեկման մասնագետի հիմնական գործառույթն ընկերության և կենսաթոշակային ֆոնդերի մասին թիրախային կառույցների և մասնակիցների շրջանակներում իրազեկվածության բարձրացումն է։


Աշխատանքային պարտականություններ

  • Նպաստում է Ընկերության և Կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ իրազեկվածության աճին ՀՀ օրենսդրության, Ընկերության ներքին իրավական ու նորմատիվ ակտերին և էթիկայի կանոններին համապատասխան։
  • Մշակում և ներդնում է իրազեկվածության աճին նպաստող նոր մեթոդներ՝ նախապես հաստատված զարգացման պլանին համապատասխան։
  • Համագործակցելով ներխմբային կառույցների հետ՝ իրականացնում է անհրաժեշտ թրեյնինգների կազմակերպում մասնակիցների համար։
  •  Վերլուծում և վերահսկում է իրականացված գործողությունների արդյունքները ներխմբային գործընկերների ցանցի կատարողականի կանոնավոր գնահատման միջոցով՝ ըստ նախապես սահմանված KPI-ների (եթե կիրառելի է):
  • Մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի հետ համագործակցելով՝ նպաստում է ներդրված գործիքների (ուսուցողական նյութեր, հաղորդակցության գործիքներ և այլն) կատարելագործմանը` հանդես գալով առաջարկություններով։

Անհրաժեշտ հմտություններ

Կրթությունը՝

  • Ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտների առնվազն բակալավրի որակավորում։

Աշխատանքային փորձը՝

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ Ֆինանսների և Տնտեսագիտության ոլորտներում։

Մասնագիտական հմտությունները`

  • Բանակցային և հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ֆինանսական գործիքների և տնտեսագիտության տիրապետում,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Գերազանց գրավոր, հանրային խոսքի և զեկույցների պատրաստման հմտություններ։

Անձնական հմտությունները՝

  • Կազմակերպչական հմտություններ, նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճկունություն։

Այլ հմտությունները՝

  • Գերազանց անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը պարտադիր է,
  • Ֆրանսերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Արտոնությունների փաթեթ

Սոցիալական առավելություններ․ հանգստի, կրթության  համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի ամսական վճար, տրանսպորտի և ընդմիջման ծախսերի մասնակի փոխհատուցում։

Առողջություն և առողջ ապրելակերպ․ բժշկական ապահովագրություն աշխատակցի և իր ընտանիքի անդամների համար,պատահարների, մահվան եւ հիվանդությունների ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։

Կարիերայի զարգացման հնարավորություններ՝ շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:


Դիմելու կարգը

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2023 թ. դեկտեմբերի 12-ը՝ նամակի թեման (subject line) նշելով «Իրազեկման մասնագետ»։

Մեր թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info-armenia@amundi.com էլ. հասցեին կամ լրացրեք հայտը։ դիմել հիմա
թարմացված է` 22.11.2023 | 11:23