Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Ինչու Ամունդին

Ավելի քան 2․3 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով՝ Ամունդին Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է։


Ֆրանսիական արմատներով, համաշխարհային ներկայացվածությամբ Ամունդին աշխարհի խոշոր ակտիվների կառավարիչների առաջին տասնյակում է։ Ցուցակված է դեռևս 2015թ. նոյեմբերից՝ Փարիզի Եվրոպական նոր տեխնոլոգիական բորսայում (Euronext)։

2,317 տրլն €
կառավարման ներքո ակտիվներ [1]
100 մլն +
հաճախորդ ամբողջ աշխարհում (մանրածախ, ինստիտուցիոնալ և կորպորատիվ) [1]
5,500
թիմակից [1]
1-ը Եվրոպայում՝
կառավարման ներքո ակտիվներով, աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչների առաջին 10-նյակում [2]
35 երկրում գրասենյակներ
Ամունդի-Ակբան միակ ընկերությունն է տարածաշրջանում։
Աշխարհի 10-յակում
1-ինը 10 գլոբալ խոշոր ֆոնդերի կառավարիչների շարքում շրջակա միջավայրի և սոցիալական հարցերով բաժնետերերի որոշումների վերաբերյալ իր քվեարկության համար [3]
[1] Տվյալներն առ՝ 30 սեպտեմբերի 2025թ.

[2] Աղբյուրը՝ IPE Top 500 asset managers, հրապարակված 2025թ. հունիսին, հիմք՝ այդ ընկերությունների կառավարման ներքո գտնվող ակտիվները 2024թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ

[3] Մեծ Բրիտանիայի ShareAction կազմակերպության Քվեարկությունը կարևոր է 2024թ․ զեկույցը։
Բոլոր ցուցանիշները ներկայացված են Ամունդիի կորպորատիվ կայքում
Փորձարարություն
Նորարարական ներդրումային ռազմավարություն

Ամունդին աշխարհում լայն ճանաչում ունի շնորհիվ՝ ֆոնդերի կառավարման ոլորտում սմարտ բետա (smart beta) ռազմավարության, կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված ֆոնդերի (ETF), մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի (Private Equity), անշարժ գույքի, այլընտրանքային ակտիվների, համաշխարհային բաժնային և կայուն եկամտաբերությամբ գործիքներում իրականացվող ներդրումների, կառուցվածքային և երաշխավորված լուծումների մասով էքսպերտիզայի: Այսպիսով՝ Ամունդին կարող է առաջարկել ծառայություններ և լուծումներ, որոնք ընդգրկում են նորարարական ներդրումային ռազմավարությունների ողջ սպեկտրը:

Հաճախորդակենտրոն մոտեցում ամբողջ աշխարհում

Ամունդին ունի գրասենյակներ 35 երկրում․ Եվրոպայում, Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում:


Ընկերությունը եզակի դիրքում է՝ առաջարկվող տեղական և միջազգային ներդրումների հասանելիությամբ, շնորհիվ՝ համաշխարհային ներկայացվածությանն ու տեղական և միջազգային օրենսդրության իմացական փորձառությանը:


Այսպիսով՝ ներդրումային ռազմավարության և առաջարկվող լուծումների խիստ դիվերսիֆիկացված և բազմազան ընտրությունն Ամունդիին թույլ է տալիս բավարարել իր բոլոր հաճախորդների սպասելիքներն՝ ըստ ռիսկի հակվածության:

Գրասենյակների տեղակայվածությունն ըստ երկրների
Ամունդին ունի 6 ներդրումային կենտրոններ՝ Բոսթոն, Տոկիո, Փարիզ, Դուբլին, Լոնդոն, Միլան
թարմացված է` 28.10.2025 | 11:07