Մեր մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.՝
ֆրանսիական Ամունդիի և Ակբա Բանկի կողմից:


1,924 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով
Ամունդին Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է:


Ակբա Բանկը Հայաստանի խոշարագույն առևտրային բանկերից է, 2022թ. փետրվարի 2-ից ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում:





Մենք կառավարում ենք երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:


Ելնելով ներդրողների (մասնակիցների) լավագույն շահերից, ինչը մեր գործունեության մեջ առաջնային է, գործում ենք պատշաճ հմտությամբ` մեր պարտականությունների կատարման համար ներդնելով անհրաժեշտ ռեսուրսներն ու ընթացակարգերը:


Մեր նպատակն է Հայաստանում լինել երկարաժամկետ առաջատար ինստիտուցիոնալ ներդրող, որը ճանաչված է առաջարկվող ծառայությունների և շահակիրների հետ հարաբերությունների բարձր որակով և թափանցիկությամբ, իր կազմակերպչական արդյունավետությամբ, ինչպես նաև կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ:

Նշանակալից մասնակիցներ

Ուղղակի
նշանակալից մասնակիցներ`

Քվեարկող բաժնետոմսերի թիվը՝ 1275

Գործունեության ոլորտը՝ ակտիվների կառավարում

Քվեարկող բաժնետոմսերի թիվը՝ 1225 

Գործունեության ոլորտը՝ բանկային

Անուղղակի մասնակիցներ

ԱՄՈՒՆԴԻ ԲԸ
Պատկանում են Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը
ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ԲԸ

Պատկանում են Ամունդի ԲԸ-ի բաժնետոմսերի 69,5%-ը

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ

Պատկանում են ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ-ի բաժնետոմսերի 83.68%-ը

Ղեկավար անձինք

Տնօրենների խորհրդի նախագահ
ՀԱԿՈԲ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2014թ. ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ: Իմանալ ավելին ...
Տնօրենների խորհրդի անդամ
Էրիկ Տազե-Բերնար
2016թ. զբաղեցնում է տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը: Ավելին...
Տնօրենների խորհրդի անդամ
Ժան-Իվ Գլեյն
2018թ. մայիսից զբաղեցնում է տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը: Իմանալ ավելին...
Գործադիր տնօրեն
ԺԱՆ ՄԱԶԵՋՅԱՆ
Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. ի վեր: Իմանալ ավելին...
Ներքին աուդիտի ղեկավար
Անգելինա Մնացականյան ՍիԱյԷյ
2014թ. հանդիսանում է ներքին աուդիտի ղեկավարը: Իմանալ ավելին…
Գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ
Հրայր Ասլանյան ՍիԷֆԷյ
2014թ. հանդիսանում է ֆոնդերի կառավարիչ: Իմանալ ավելին…
Ֆոնդերի կառավարիչ
Անուշ Ամիրջանյան
2016թ. միացել է Ամունդի-Ակբա թիմին: Իմանալ ավելին…

Հավելյալ տվյալներ

Ամբողջական անվանում
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերություն
Հասցե

ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10, 100-101 (տարածք)

Լիցենզիաներ
Ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա թիվ 0002
Հեռախոս
(+374 11) 31-00-00
Գրանցման վկայական
Գրանցման համար՝ 2
Էլ. հասցե
info-armenia@amundi.com
Աշխատանքային ժամերը
երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00 - 18:00
թարմացված է` 24.11.2021 | 14:22