Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
15.04.2022

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2022թ., 1-ին եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2022թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 261 մլրդ դրամ՝ միայն 1-ին եռամսյակի ընթացքում աճելով ավելի քան 12 մլրդ դրամով: 

ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները և այլն:

Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 2022թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 7․6%-8.5%։ Հաշվետու եռամսյակում ֆոնդերն արձանագրել են բացասական եկամտաբերություն՝ պայմանավորված հիմնականում ՀՀ պետական պարտատոմսերի և արտասահմանյան պարտատոմսերի գների նվազմամբ, ինչն էլ պայմանավորված էր ինչպես ՀՀ տնտեսությունում և համաշխարհային տնտեսություններում առկա գնաճի բարձր մակարդակով, այնպես էլ բարձր անորոշությամբ:

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 20.04.2022 | 17:56