Ամունդի-Ակբան իր թիմը համալրելու նպատակով փնտրում է բարձր որակավորում ունեցող, մոտիվացված և բարեխիղճ մասնագետի, ով պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին միջազգային առաջատար ընկերությունում։

Իրազեկման և վաճառքների պատասխանատուի հիմնական գործառույթն է Ընկերության և կենսաթոշակային ֆոնդերի մասին թիրախային կառույցների շրջանակներում իրազեկվածության բարձրացումն ու Ընկերությունների Խմբի կողմից առաջարկվող տարբեր ներդրումային լուծումների վաճառքի խթանումը:


Աշխատանքային պարտականություններ

  • Նպաստում է Ընկերության և Կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ իրազեկվածության աճին ՀՀ օրենսդրության, Ընկերության ներքին իրավական ու նորմատիվ ակտերին և էթիկայի կանոններին համապատասխան։
  • Մշակում և ներդնում է իրազեկվածության աճին նպաստող նոր մեթոդներ՝ նախապես հաստատված զարգացման պլանին համապատասխան։
  • Ամունդի Խմբի կողմից առաջարկվող տարբեր ներդրումային լուծումների առաջխաղացման համար համագործակցում է տարբեր թիրախային կառույցների հետ։
  • Աջակցում է տարբեր նախագծերի ներդրմանն ու զարգացմանը՝ արդյունավետ և ակտիվ համագործակցելով ներխմբային գործընկերների ցանցերի հետ, որոնք պատասխանատու են B2B և B2C շուկաների առաջխաղացման համար։
  • Համագործակցելով ինչպես ներխմբային տեղական, այնպես էլ արտասահմանյան համապատասխան թիմերի հետ՝ իրականացնում է անհրաժեշտ թրեյնինգների կազմակերպումը:
  • Վերլուծում և վերահսկում է իրականացված գործողությունների արդյունքները ներխմբային գործընկերների ցանցի կատարողականի կանոնավոր գնահատման միջոցով՝ ըստ նախապես սահմանված KPI-ների (եթե կիրառելի է):
  • Մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի հետ համագործակցելով՝ նպաստում է ներդրված գործիքների (ուսուցողական նյութեր, հաղորդակցության գործիքներ և այլն) կատարելագործմանը` հանդես գալով առաջարկություններով։

Անհրաժեշտ հմտություններ

Կրթությունը՝

  • Ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտների մագիստրոսի որակավորում։

Աշխատանքային փորձը՝

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, վաճառքների ոլորտներում (նախընտրելի է բանկային սեկտորում)։

Մասնագիտական հմտությունները`

  • Բանակցային և հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Նախագծերի արդյունավետ կառավարելու կարողություն,
  • Ֆինանսական գործիքների և ներդրումային լուծումների տիրապետում,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Գերազանց գրավոր, հանրային խոսքի և զեկույցների պատրաստման հմտություններ։

Անձնական հմտությունները՝

  • Կազմակերպչական հմտություններ, նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճկունություն։

Այլ հմտությունները՝

  • Գերազանց անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը պարտադիր է,
  • Ֆրանսերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Արտոնությունների փաթեթ


Առավելություններ․վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, հանգստի, կրթության և այլնի համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի լիցքավորման ամսական փաթեթ։

Առողջություն և առողջ ապրելակերպ․բժշկական ապահովագրություն աշխատակցի և իր ընտանիքի անդամների համար,պատահարների, մահվան եւ հիվանդությունների ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։

Կարիերայի զարգացման հնարավորություններ՝շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:


Դիմելու կարգը

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2022 թ. հոկտեմբերի 30-ը՝ նամակի թեման (subject line) նշելով «Իրազեկման և վաճառքների պատասխանատու »։

Մեր թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info-armenia@amundi.com էլ. հասցեին կամ լրացրեք հայտը։ դիմել հիմա
թարմացված է` 07.10.2022 | 14:13