
2019թ. առաջին 9 ամիսների և 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները
Չնայած համաշխարհային դեռևս անորոշ ու անբարենպաստ միջավայրին՝ 2019թ. 3-րդ եռամսյակում գրանցվեց ռեկորդային առաջընթաց:
Wednesday 25 March 2020
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-Ն ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻՑ 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ցանկանալով իր ներդրումն ունենալ ոչ միայն ապագա կենսաթոշակառուների առողջության ու անվտանգության հարցում, այլեւ ներկայիս կենսաթոշակառուների, ցածր իմունային համակարգ և խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց առողջության պահպանման գործում, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն ընդլայնել է Ընկերության Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության շրջանակն ու սեփական շահությից 5 մլն դրամ փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին, որին փոխանցված միջոցներն ուղղվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, մայր Ընկերության ընթացակարգերին համապատասխան, կոչ է անում բոլոր գործատուներին՝ աշխատակիցներին հնարավորինս ապահովել հեռահար կապով և խրախուսել տանից աշխատանքը։ Մենք հավատում ենք, որ բիզնեսներն ու գործատուները միասին կարող են մեղմել կորոնավիրուսի տարածումը՝ հոգ տանելով աշխատակիցների և շրջապատի մասին։
Չնայած համաշխարհային դեռևս անորոշ ու անբարենպաստ միջավայրին՝ 2019թ. 3-րդ եռամսյակում գրանցվեց ռեկորդային առաջընթաց:
Ս.թ.հունիսի 28- 29-ը Ամունդիի 8-րդ համաշխարհային ներդրումային ֆորումն անցկացվեց Փարիզում՝ Լուվրի Կառուզելում