Ամունդին հաջողույթամբ անցկացրեց 2018թ. նախատեսված համաշխարհային Ներդրումային Ֆորումը

Thursday 12 July 2018

Այնպիսի հեղինակավոր բանախոսներն, ինչպիսիք են Ժանեթ Լ. Յելլեն՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տնօրենների խորհրդի նախկին նախագահը, 2001թ. Նոբելյան մրցանակակիր Ժոզեֆ Ստիգլիցը, Renault Գրուպի Գլխավոր գործադիր տնօրեն Կառլոս Գոսնը, Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան և նույնիսկ ԱՄՆ Արտաքին համագործակցության Գրասենյակի նախկին քարտուղար եւ «Ֆլեյթ Գոլդ» ՍՊԸ գլխավոր  գործադիր տնօրեն Սիմոն Ֆրասթերն իրենց ներկայությամբ պատվեցին շուրջ երկու օր և 6 ժամ տևողությամբ ֆորումը, մասնակցելով՝ «Կարճաժամկետ խոչընդոտներից դուրս՝ երկարաժամկետ մտածողություն» թեմայով բանավեճին:

Ֆորումից հետո՝ քննարկման առաջին օրը, հաճախորդները մասնակցեցին Օրսեյի ափին տեղակայված  Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության այգում կազմակերպված գալա ընդունելությանը, և բանախոսների հետ շփվելու հնարավորություն ունեցան:

2018թ. ֆորումի  ամփոփ թվերը հետևյալն են.

-         Ավելի քան 450 հաճախորդ,

-         Մոտ 50 տարբեր ազգության ներկայացուցիչներ,

-         Աշխարհի տարբեր անկյուններից ավելի քան 40 լրագրողներ,

-         29 միջազգային բանախոսներ, որոնցից 13-ն Ամունդիից:

Ամունդիի 2018թ. ներդրումային համաշխարհային ֆորումի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ, նաև, սոցիալական ցանցերից: Հաջորդ ֆորումն ակնկալվում է 2019թ. հունիսի 13-14-ը:

Ֆորումի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքում

Ծանոթացե՛ք Ժանեթ Լ. Յելլենից վերցրած էքսքլյուզիվ հարցազրույցին 

Իրադարձության լավագույն պահերը Թուիթերում