- Տնային էջ
- Իրավական ակտեր
Իրավական ակտեր

Բաժնետերեր և ներդրողներ
Սույն թվականի ապրիլի 27-ին, ժամը 12:30-ին, ք. Երևան, Վ․ Սարգսյան 10 հասցեում տեղի է ունենալու «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ բաժնետերերի 2020թ. տարեկան ընդհանուր ժողովը:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) 18.04.2019թ. Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի Թիվ 9-3 որոշում
1. Հիմք ընդունելով Ընկերության 18/04/2019թ. Խորհրդի նիստի Թիվ 35 արձանագրությունը, 2018 թվականի գործունեության արդյունքում ձևավորված 308, 154, 000 ՀՀ դրամ զուտ շահույթի մեծությունը, ինչպես հաստատված է Ընկերության արտաքին աուդիտի կողմից Ընկերության 2018թ․ ֆինանսական հաշվետվություններում, Ընկերության բաժնետերերին որպես տարեկան շահութաբաժին վճարել 253,266,200 ՀՀ դրամ։
2. Տարեկան շահութաբաժնի վճարումը կատարել մինչև 31/12/2019 թվականը ներառյալ, գործադիր տնօրենի հսկողությամբ, դրամական եղանակով, միանվագ կամ մաս-մաս փոխանցմամբ՝ պայմանով, որ դա չի հանգեցնի Ընկերության կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտմանը։ Շահութաբաժնի վճարումն իրականացնել Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ (այն է՝ 22/03/2019թ․) մասնկիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցության համամասնորեն։
3. Շահութաբաժինների վճարումը կատարել մինչև 31/12/2019 թվականը ներառյալ, գործադիր տնօրենի հսկողությամբ, դրամական եղանակով, միանվագ կամ մաս-մաս փոխանցմամբ՝ պայմանով, որ դա չի հանգեցնի Ընկերության կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտմանը։ Շահութաբաժնի վճարումն իրականացնել Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ (այն է՝ 22/03/2019թ․) մասնկիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցության համամասնորեն։
Թարմացվել է ՝ 07/04/2020 17:55

Ֆինանսական համակարգի հաշտարար
Ծանոթացեք՝ անահտների և ֆինանսական կազմակերպությունների միջև դրամային վեճերի լուծման եղանակին
