Կորոնավիրուս՝ ընդհանուր տեղեկատվություն

Paris, Friday 06 March 2020

Corporate

Coronavirus: general communication

Կորոնավիրուսի (COVID-19) զարգացման արդյունքում Ամունդին միջոցներ է ձեռնարկում` համապատասխանելու Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (WHO) պահանջներին:

Այսպիսով Ամունդին նախաձեռնել է ընթացակարգեր ՝  գլխավոր բաժնետեր Կրեդիտ Ագրիկոլ խմբի՝ վիրուսի տարածման սահմանափակմանը, և բնակչության առողջությանն ու անվտանգության պաշտպանությանն  ուղղված  գործունեությանը համապատասխան, ապահովելով Ամունդիի անխափան գործունեությունը համաճարակի առկայության դեպքում:

Բոլոր այն աշխատակիցները, ովքեր անձնական կամ գործնական նպատակով գործուղման են մեկնել բարձր ռիսկային գոտիներ՝ Ամունդիի գրասենյակներ  մուտք չեն ունենա վերադարձից հետո 14 օրվա ընթացքում (ընթացակարգը վերաբերում է նաև բոլոր աշխատակիցներին՝ ովքեր սերտ կապի մեջ են եղել այն մարդկանց հետ, որոնք ճանապարհորդել են վերոհիշյալ գոտիներում)։

Հետաձգվել են նաև աշխատակիցների բոլոր գործուղումները, ուստի աշխատակիցներն այժմ օգտվում են հեռահաղորդակցության միջոցներից, ինչպիսիք են հեռախոսային կապը, տեսակոնֆերանսներն ու էլեկտրոնային փոստը։

Բոլոր հաստատություններում կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել՝ վիրուսի տարածումը սահմանափակելու համար։

Ամունդին նաև իր գործունեությունն ու ծառայությունները հաճախորդներին բնականոն կերպով մատուցելու անհրաժեշտ քայլերն է ձեռնարկել։

Այս միջոցները գործի են դրվել համաճարակից առավել շատ տուժած երկրներում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում կիրառվել բոլոր երկրներում, որտեղ համաճարակն առկա է։

Խնդրում ենք կապվել ձեր տարածքային տեղեկատվական բաժինների հետ՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։