ՄԵՐ ՖՈՆԴԵՐԸ

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ (AMBAL)
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ (AMBAL)

Հավասարակշռված ֆոնդի ներդրումային նպատակն է՝ առավելագույնի հասցնել ակտիվների եկամտաբերությունը՝ ներդրումներ իրականացնելով կայուն եկամտային և բաժնային արժեթղթերում: Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ՀՀ դրամով և արտարժույթով արտահայտված փողի շուկայի գործիքներում, պետական և կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում և բաժնետոմսերում, ինչպես նաև ներդրումային ֆոնդերում, որոնք ներդրումներ են իրականացնում բացառապես վերոնշյալ ֆինանսական գործիքներում:

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ (AMCON)
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ (AMCON)

Պահպանողական ֆոնդի ներդրումային նպատակն է՝առավելագույնի հասցնել ակտիվների եկամտաբերությունը՝ ներդրումներ իրականացնելով կայուն եկամտային և բաժնային արժեթղթերում: Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ՀՀ դրամով և արտարժույթով արտահայտված փողի շուկայի գործիքներում, պետական և կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում և բաժնետոմսերում, ինչպես նաև ներդրումային ֆոնդերում, որոնք ներդրումներ են իրականացնում բացառապես վերոնշյալ ֆինանսական գործիքներում:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
Կենսաթոշակային հաշվիչով հնարավոր է հաշվել, թե որքան կուտակային կենսաթոշակ Դուք կարող եք ստանալ 63 տարեկանից հետո` Ճշգրտված գնաճով: Դուք կտեսնեք Ձեր կուտակումները, Ձեր օգտին պետության կողմից կատարված հատկացումները, ինչպես նաև՝ այդ հատկացումներից ստացված եկամուտները:
Հ.Գ. Ուշադրությու՛ն. սույն հաշվիչով կատարված հաշվարկները մոտավոր են, հիմնված՝ Ձեր կողմից լրացվող տեղեկատվության վրա:
Այլ տեղեկատվություն
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, ք. Երևան, Վ․ Սարգսյան 10 հասցեում տեղի է ունենալու «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ բաժնետերերի 2020թ. արտահերթ ընդհանուր ժողովը:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ Բաժնետերերի` արտահերթ ընդհանուր ժողովի ԹԻՎ 11-1 ՈՐՈՇՈՒՄ -ը
- Հիմք ընդունելով Ընկերության 21/10/2020թ.-ի Խորհրդի նիստի որոշումը, և հաշվի առնելով Ընկերության 2019 թ. ֆինանսական արդյունքները՝ Ընկերության 2019թ. գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթից բաժնետերերին վճարել 382,507,400 (երեք հարյուր ութսուներկու միլիոն հինգ հարյուր յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տարեկան շահութաբաժիններ (այն է՝ յուրաքանչյուր 1 բաժնետոմսի դիմաց՝ 153,003 ՀՀ դրամ):
- Տարեկան շահութաբաժինների վճարումները կատարել առավելագույնը մինչև 31/12/2020թ.-ն ներառյալ, Գործադիր տնօրենի հսկողությամբ, դրամական եղանակով, միանվագ կամ մաս-մաս փոխանցմամբ՝ պայմանով, որ դա չի հանգեցնի Ընկերության կողմից օրենսդրական և պայմանագրային պարտավորությունների խախտմանը:
- Տնօրենների խորհրդի անդամների, գլխավոր գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի նախորդ ամիսների ընթացքում ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության չափը:
Թարմացվել է ՝ 23/10/2020 17:55
Առաջնորդվելով Ներդրումային ֆոնդերի մասին ՀՀ օրենքով և «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ կողմից կառավարվող Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի կանոններով՝ ս․թ․ դեկտեմբերի 25-ին, դեկտեմբերի 24-ի համար նախատեսված զուտ ակտիվների արժեքները չեն հաշվարկվելու և չեն հրապարակվելու:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: