Վեց ոսկե կանոն՝ ֆինանսական շուկաներում արդյունավետ ներդրումներ անելու համար:

Ցանկանու՞մ եք ներդրումներ իրականացնել ֆինանսական շուկաներում: Եթե այո, ապա ստորև ներկայացված 6 կանոնները կարող են օգտակար լինել Ձեզ համար:

01.Մի՛ անտեսեք մասնագիտական աջակցությունը

Ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելը կարող եք վստահել համապատասխան մասնագետներին:

Գնելով մեր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի փայեր՝ Դուք ընտրում եք սեփական ներդրումների կառավարման պրոֆեսիոնալ ուղին: Ելնելով ներդրումների կառավարման ոլորտում իրենց փորձառությունից՝ մեր մասնագետները կտեղաբաշխեն Ձեր միջոցները` Ձեր ընտրած ֆոնդի ներդրումային քաղաքականությանը համաձայն:

02.Դիվերսիֆիկացրե՛ք Ձեր ներդրումները

Ներդրումների դիվերսիֆիկացիան ներդրումների տեղաբաշխումն է տարբեր արժեթղթերում և ներդրումային գործիքներում: Արդյունքում, Ձեր պորտֆելի եկամուտը կախված է ոչ թե մեկ, այլ մի քանի արժեթղթերից, որոնք կազմում են պորտֆելի բաղկացուցիչ մասը: Սա թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կառավարել պորտֆելի ռիսկերը՝ փոխհատուցելով որոշ արժեթղթերի արժեքի անկումը մյուսների աճի հաշվին:

Մեր կողմից կառավարվող կենսաթոակային ֆոնդերը ներդրումներ են կատարում տարբեր արժեթղթերում և գործիքներում՝ ելնելով յուրաքանչյուր ֆոնդի ներդրումային առանձնահատկություններից և օրենսդրությամբ սահմանված թույլատրելի սահմանաչափերից: Դրանով իսկ Ձեզ համար ստեղծվում են դիվերսիֆիկացիայի լայն հնարավորություններ:

Ներդրումների դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ միայն ներդրումային գործիքների (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) և դրանց ժամկետայնությունների (կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ) բազմազանություն, այլև ներդրումների լայն աշխարհագրություն (Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա և այլն):

03.Ներդրե՛ք կանոնավոր կերպով

Չափազանց դժվար է կռահել, թե որն է լավագույն պահը ներդրումների իրականացման համար: Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակը կանոնավոր կերպով ներդրումներ իրականացնելն է:

Կանոնավոր կերպով ներդրումներ կատարելը թույլ է տալիս նվազեցնել արժեթղթերի գների տատանումների ազդեցությունն ընդհանուր պորտֆելի վրա, քանի որ տարբեր ժամանակահատվածներում ձեռք բերված արժեթղթերի գները (բարձր և ցածր)  համահարթեցնում են  միմյանց:

Ընտրելով մեր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը և կանոնավոր կերպով ներդրումներ կատարելով դրանցում՝ Դուք կառուցում եք կայուն պորտֆել մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը:

04. Իրականացրե՛ք երկարաժամկետ ներդրումներ.

Որպես կանոն, այն ներդրումները, որոնք իրականացվել են երկարաժամկետ կտրվածքով ավելի մեծ հնարավորություն ունեն դրական արդյունք ապահովելու ներդրողի համար: Եվ ընդհակառակը, փորձը ցույց է տալիս, որ կարճաժամկետ ներդրումեները (արժեթղթի գնելը և անմիջապես վաճառելը) չեն ապահովում սպասված արդյունք:

Կենսաթոշակային ֆոնդերում ներդրումներն իրենց էությամբ ոչ միայն երկարաժամկետ, այլև <<համբերատար>> ներդրումներ են: Ավելին, Ձեր ներդրումների կառավարման արդյունավետությունը և որակը ամենևին կախված չեն Ձեր կողմից ներդրված գումարի մեծությունից: Անկախ նրանից, թե որքան եք Դուք ներդրել կենսաթոշակային ֆոնդում, այն կառավարվում է նույն պատշաճությամբ և մասնագիտական մակարդակով, ինչ ֆոնդի մյուս մասնակիցների համար:

05.Փորձե՛ք չառաջնորդվել հույզերով

Խուճապային իրավիճակներում չմտածված և արագ կերպով ընդունված որոշումները, որպես կանոն, չեն ապահովում դրական արդյունք: Հմուտ ներդրողը նման իրավիճակներում  պետք է չկորցնի սառը դատողությունը:

Մեր կառավարիչների ուղեցույցը ներդրումային ռազմավարությունն է և ոչ շտապողականությունը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացումը ներդրումային նպատակներին հասնելու լավագույն միջոցն է:

06.Ներդրումների օպտիմալացում

Ներդրումներ կատարելով կենսաթոշակային ֆոնդերում՝ Դուք օգտվում եք նաև պետության աջակցությունից, որը ավելացնում է Ձեր կատարած ներդրումը պետական բյուջեի միջոցների հաշվին:

Մեր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի վերաբերյալ տեղեկություններին, ինչպես նաև ֆոնդերում ներդրումներ կատարելու հետ կապված ռիսկերի ոչ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ տվյալ ֆոնդերի կանոններում, որոնք զետեղված են սույն ինտերնետային կայքում:

  

Թարմացվել է՝ 06/07/2016  15:33