Ֆինանսական շուկաներ:

Ֆինանսական շուկաներ

Ֆինանսական շուկաներն իրենց բնույթով էականորեն չեն տարբերվում մեզ հայտնի ավանդական շուկաներից:

Ֆինանսական շուկաների գործունեության շնորհիվ է, որ տեղի է ունենում դրամական միջոցների շարժն այն անձանց միջև, որոնք պատրաստ են ժամանակավորապես հրաժարվել իրենց միջոցներից՝ հետագայում ավելի մեծ գումար ստանալու ակնկալիքով և նրանց, որոնք այդ միջոցների կարիքն ունեն,:

Ֆինանսական շուկայում առաջարկը ձևավորում են ներդրողները, այսինքն՝ այն անձինք, որոնք պատրաստ են առաջարկել իրենց միջոցները որոշակի փոխհատուցման դիմաց, իսկ պահանջարկը՝ փոխառուները, վարկառուները, որոնք ժամանակավորապես ֆինանսական միջոցների կարիք ունեն:

Պետությունը, ինչպես նաև ֆինանսական և ոչ ֆինանսական ընկերությունները կարող են տարբեր ֆինանսական գործիքների թողարկման ճանապարհով ներգրավել դրամական միջոցներ: Այդ ֆինանսական գործիքներից են՝

  • Բաժնետոմսերը,
  • Պարտատոմսերը,
  • Վարկերը,Այլ:

Ֆինանսական շուկաները գործում են առաջարկի և պահանջարկի օրենքի հիման վրա, որը նշանակում է, որ ֆինանսական գործիքների գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի փոխազդեցության արդյունքում

Ֆինանսական շուկան՝ որպես տնտեսության բնականոն գործունեության շարժիչ

Ֆինանսական շուկաները նպաստում են տնտեսության ֆինանսավորմանը՝ թույլ տալով տնտեսվարող սուբյեկտներին ներգրավել անհրաժեշտ ֆինանսական կապիտալ: Որոշ ընկերություններ չեն կարող զարգանալ առանց արտաքին կապիտալի ներգրավման:

Այսպիսով, ֆինանսական շուկաները խթանում են փողի բնականոն շարժը տնտեսության մեջ և դրանք կարևորագույն նշանակություն ունեն իրական տնտեսության համար:

Օրենքով կարգավորվող շուկաներ

Տնտեսվարող սուբյեկտի կողմից թողարկված յուրաքանչյուր ֆինանսական գործիք շրջանառվում է վերջինիս համար նախատեսված շուկայում: Օրինակ` կախված ֆինանսական գործիքի տեսակից, այն կարող է շրջանառվել բաժնետոմսերի շուկայում, պարտատոմսերի շուկայում և այլն:

Կարևոր է հիշել, որ ֆինանսական շուկաները խիստ կերպով կանոնակարգվում են: Օրինակ, արժեթղթեր թողարկող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պետք է անհրաժեշտ նվազագույն տեղեկատվություն տրամադրի ներդրողներին: Սա ընդունված է անվանել <ֆինանսական թափանցիկություն>: Այն անհրաժեշտ է ներդրողներին` գիտակցված ներդրումային որոշումներ կայացնելու համար:

Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգը կարգավորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որի նպատակներից է.

  • ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրման ապահովումը, որպեսզի վերջիններս կարողանան պաշտպանել իրենց խնայողությունները,
  • Ապահովել ֆինանսական շուկաների բնականոն գործունեությանը:

ողի շուկա

Փողի շուկան ֆինանսական շուկայի տեսակ է, որտեղ շրջանառվում են կարճաժամկետ ֆինանսական գործիքներ: Այն թույլ է տալիս հետևյալ սուբյեկտներին կառավարել իրենց իրացվելիությունը.

  • գանձապետարան,
  • կենտրոնական բանկեր,
  • առևտրային բանկեր,
  • ֆոնդերի կառավարիչներ,
  • ապահովագրական ընկերություններ,
  • խոշոր ընկերություններ:

Իրացվելիության կառավարման շրջանակում վերոնշյալ սուբյեկտները կամ ներգրավվում են կարճ ժամկետով դրամական միջոցներ, կամ, ընդհակառակը, տրամադրում են դրամական միջոցներ այն սուբյեկտներին, որոնք դրանց կարիքն ունեն:

Վերոնշյալ երկու բևեռների միջև հավասարակշռությունն ապահովվում է կենտրոնական բանկերի կողմից:

Ո՞րն է փողի շուկայի գործիքների ռիսկի մակարդակը

Փողի շուկայի գործիքները (կարճաժամկետ գանձապետական և/կամ պետական արժեթղթեր, ավանդային վկայագրեր և այլն) բնութագրվում են վարկային ռիսկի ցածր մակարդակով և բարձր իրացվելիության ռիսկով:

Միջազգային փողի շուկայի հիմանկան ցուցանիշներն են՝

արտատոմսերի շուկա

Պարտատոմսերի շուկան ֆինանսական շուկայի տեսակ է, որի միջոցով պետությունները, պետական և մասնավոր ընկերությունները ներգրավվում են ֆինանսական միջոցներ: Այդ նպատակով վերջիններս թողարկում են պարտատոմսեր:

Պարտատոմսը պետության կամ ընկերության կողմից թողարկված պարտքային արժեթուղթ է:

Օրինակ, որևէ ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի 100 միավոր ծավալ գնելու դեպքում՝ մենք այդ ընկերությանը վարկավորում ենք 100 միավորի չափով: Լինելով պարտատոմսերի սեփականատեր՝ մենք իրավունք ունենք վերջինիս դիմաց ստանալու որոշակի տոկոսագումար, իսկ ժամկետի ավարտին նաև՝ մայր գումարը: Գոյություն ունեն պարտատոմսեր բազմաթիվ տեսակներ, որոնցից են՝

  • ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսեր,
  • փոփոխվող տոկոսադրույքով պարտատոմսեր,
  • փոխարկելի պարտատոմսեր, որոնք թույլ են տալիս պարտատոմսը փոխանակել թողարկող ընկերության բաժնետոմսով:

Պարտատոմսերի շուկաներն լինում են նաև.

առաջնային, որոնք ներառում են նոր թողարկված պարտատոմսերը,
երկրորդային, որոնք ներառում են շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերը :

Ինչի՞ց է կախված պարտատոմսի գինը

Պարտատոմսերի գները հակադարձ համեմատական են տոկոսադրույքների մակարդակին: Օրինակ. առաջնային շուկայից ձեռք բերված պարտատոմսը իր սեփականատիրոջը իրավունք է տալիս 10 տարիների ընթացքում ստանալու 6 % ֆիքսված տոկոսադրույք : Եթե որոշ ժամանակ անց 10 տարվա տոկոսադրույքը բարձրանա մինչև 8%, և ներդրողը ցանկանա վաճառել պարտատոմսը երկրորդային շուկայում, ապա վերջինիս դա կարող է անել ավելի ցածր գնով:

Ո՞րն է ռիսկի մակարդակը

Պարտատոմսերը, որպես կանոն, ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն, քան փողի շուկայի գործիքները, սակայն վերջիններս ավելի ռիսկային են, քանի որ պարունակում են տոկոսադրույքի փոփոխման ռիսկ:

Ի՞նչ դեր ունի վարկանիշը

Վարկանշավորող գործակալությունները, ինչպիսիք են՝ Մուդիզը, Ստանդարտ ընդ Փուրզը կամ Ֆիտչը, վարկանշավորում են պարտատոմսերի շուկայի մասնակից կազմակերպություններին՝ վերջիններիս վճարունակության մակարդակին համապատասխան: Երկարաժամկետ պարտատոմսի համար Ստանդարտ և Փուրզը շնորհում է հետևյալ վարկանիշները՝

Նշանակությունը

Բարձր որակ

Միջին որակ

Սպեկուլյատիվ

Բարձր ռիսկային

Սնանկ

Վարկանիշ

AAA-ից AA-

A+ ից BBB-

BB+ից B-

CCC+ից C

D

Օրինակ՝ քանի որ CCC վարկանիշ ունեցող ընկերությունը բնութագրվում է ռիսկի ավելի բարձր մակարդակով, քան AAA վարկանիշ ունեցող ընկերությունը, նրա թողարկած պարտատոմսերը պետք է ներդրողներին առաջարկեն եկամտաբերության ավելի բարձր մակարդակ՝ փոխհատուցելու համար համեմատաբար բարձր ռիսկի մակարդակը:

Բաժնետոմսերի շուկա

Սա ամենաճանաչված ֆինանսական շուկաների տեսակներից է և որպես կանոն, ամենահասանելին մասնակիցների համար :

Բաժնետոմսերի շուկաները ևս կարող են լինել.

  • Առաջնային, որտեղ ընկերությունները կարող են թողարկել բաժնետոմսեր իրենց կապիտալը համալրելու նպատակով և վաճառել առաջնային ներդրողներին,
  • Երկրորդային, որտեղ արդեն իսկ թողարկված բաժնետոմսերը շրջանառվում են ներդրողների միջև :

Ի՞նչ է նշանակում բաժնետոմս

Բաժնետոմսը արժեթուղթ է, որը հավաստում է այն տնօրինողի սեփականության իրավունքn այդ բաժնետոմսերը թողարկած ընկերություն , և որն իր սեփանակատիրոջը տալիս է ընկերության շահույթից մաս ստանալու իրավունք: Շահույթի մասը, որը վճարվում է բաժնետոմսերի սեփականատերերին կոչվում է դիվիդենտ: Սովորաբար դիվիդենտը վճարվում է տարեկան մեկ անգամ, եթե ընկերության ֆինանսական արդյունքները նպաստավոր են և ընկերության բաժնետերերի ժողովը որոշում է կայացրել շահույթի մի մասը վճարել բաժնետերերին՝ որպես դիվիդենտ: Որոշ ընկերություններ կարող են դիվիդենտներ վճարել նաև եռամսյակային կտրվածքով:

Այսպիսով, արժեթղթի սեփականատերը կարող է՝

  • ստանալ եկամուտ դիվիդենտի տեսքով, եթե ընկերությունը շահութաբեր է եղել,
  • ունենալ կապիտալի հավելաճ՝ վաճառելով արժեթուղթը ձեռքբերման գնից ավելի բարձր գնով :

Ինչի՞ց է կախված բաժնետոմսի գինը

Արժեթղթի գինը կախված է հետևյալ գործոններից՝

  • Ընկերության ֆինանսական արդյունքներից,
  • Տնտեսության ֆինանսատնտեսական իրավիճակից,
  • Ընկերության աճի հեռանկարների նկատմամբ ներդրողների վստահության աստիճանից:

Եթե վերոհիշյալ գործոնները նպաստավոր են, ապա ավելի շատ ներդրողներ կցանկանան ձեռք բերել բաժնետոմսեր, քանի որ դրանց արժեքը աճում է:

Եթե վերոնշյալ գործոնները, ընդհակառակը, անբարենպաստ են, ապա ներդրողները կցանկանան վաճառել իրեց բաժնետոմսերը՝ հավատացած լինելով, որ վերջիններիս գինը կնվազի: Գնի անկման հնարավորությունը վկայում է այն մասին, որ բաժնետոմսերում ներդրողները իրենց ներդրված գումարը վերադարձնելու երաշխիքներ չունեն:

Բաժնետոմսերիշուկայիհիմնական ցուցանիշները

Թարմացվել է՝  21 հունվարի, 2016  16:41