Վահան Աբրահամյան

Monday 26 March 2018

 Գլխավոր հաշվապահ  

Վահան Աբրահամյանը ֆինանսական ոլորտում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010թ.-ին` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում, որպես ներբանկային բաժնի հաշվապահ: 2011- 2014թթ. նա աշխատել է «ԱԳԲԱ-Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ում՝ որպես հաշվապահ: 2014թ-ից սկսած Վահան Աբրահամյանը աշխատում է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ում՝ որպես հաշվապահ:

2016թ-ին Վահան Աբրահամյանը նշանակվել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ:

2008թ. Վահան Աբրահամյանը ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը՝ մագիստրոսի աստիճանով:

Վահան Աբրահամյանը ծնվել է 1983թ. ապրիլի 7-ին: