Ժան-Իվ Գլեյն

Monday 26 March 2018

  

Խորհրդի անդամ

  

Ժան-Իվ Գլեյնը միացել է Կրեդիտ Ագրիկոլ ակտիվների կառավարման (այժմ Ամունդի) թիմին դեռևս 1995թ.: 1995-1998թթ. ղեկավարել է ինստիտուցիոնալ վաճառքների թիմը, 1988-2000թթ. զբաղեցրել է Ինստիտուցիոնալ Մարկետինգի թիմի ղեկավարի պաշտոնը: 2000-2001թթ. կրկին արձանագրել է կարիերայի առաջընթաց՝ նշանակվելով Ամունդիի Միջազգային ընկերությունների համակարգման և վաճառքի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնում: 2012-2017թթ. Ժան-Իվ Գլեյնը զբաղեցրել է Ամունդիի Ընդհանուր աջակցության և զարգացման վարչության գլխավոր քարտուղարի պաշտոնը, միչ այդ՝ 12 տարի շարունակ աշխատել է Միջազգային կառույցների զարգացման և գլոբալ վերահսկողության պատասխանատուի պաշտոնում:

Ներկայումս Ժան-Իվ Գլեյնը ղեկավարում է Ամունդիի Համատեղ ձեռնարկությունների և մանրածախի վերահսկման, աջակցության և զարգացման թիմը:

 2018թ. «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ բաժնետերերի ժողովի որոշմամբ Ժան-Իվ Գլեյնը նշանակվել է Ընկերության Տնօրենների խորհրդի անդամ:

Ժան-Իվ Գլեյն ավարտել է Փարիզի ESSEC Առևտրատնտեսագիտական բարձրագույն դպրոցը՝ մագիստրոսի կոչումով: 1982-1983թթ. եղել է Սորբոնի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ, իսկ 1982-1983թթ. Դոֆինի համալսարանի միջազգային ֆինանսների ասպիրանտ:

                                                         Ժան-Իվ Գլեյնը ծնվել է 1960թ. մայիսի 30-ին: