Ժան Մազեջյան

Monday 26 March 2018

  

Գործադիր տնօրեն

Ժան Մազեջյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998թ. Սոսիետե Ժեներալ Ասեթ Մենեջմենթում՝ որպես Պարտատոմսերի և ածանցյալ գործիքների դիլեր: 2010թ.-ից միացել է ակտիվների կառավարման ոլորտում Եվրոպայի առաջատար Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԲԸ թիմին, զբաղեցրել է Կորպորատիվ հաճախորդների, ֆրանսիական խոշորագույն ընկերությունների, Սոսիետե Ժեներալի, ինչպես նաև ԷլՍիԷլ Բանկի հաճախորդների համար կառավարվող պորտֆելների պատասխանատուի պաշտոնը:

 Ֆինանսական ոլորտում ձեռք բերած հարուստ աշխատանքային փորձի շնորհիվ 2016թ. Ժան Մազեջյանը նշանակվել է «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ Գործադիր տնօրեն:

Ժան Մազեջյանն ավարտել է Փարիզի Միջուկային գիտությունների և տեխնիկայի ազգային ինստիտուտը մագիստրոսի 2-րդ աստիճանի կոչումով, ինչպես նաև Սորբոն, Փարիզ N1 համալսարանի տնտեսագիտության և վերլուծության ֆակուլտետը՝ մագիստրոսի 1-ին աստիճանի կոչումով:

Ժան Մազեջյանը ծնվել է 1972թ. նոյեմբերի 7-ին: