Հրայր Ասլանյան

Monday 26 March 2018

Հրայր Ասլանյան

  

Հրայր Ասլանյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում` որպես Ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ակտիվների ու պասիվների կառավարման բաժնի մասնագետ, 2010թ. զբաղեցրել է ավագ դիլերի պաշտոն, 2011-2013թթ. եղել է Դիլինգի բաժնի պետ:

2015-2018թթ. Հրայր Ասլանյանը զբաղեցրել է նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, ներկայումս զբաղեցնում է «Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը:

2014թ. Հրայր Ասլանյանը նշանակվել է «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ֆոնդերի կառավարիչ: 2018թ. փետրվարին նշանակվել է Գործադիր տնօրենի տեղակալ՝ շարունակելով իրականացնել Ֆոնդերի կառավարչի գործունեությունը:

2005թ. Հրայր Ասլանյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: 2008թ. ՀՊՏՀ կողմից վերջինիս շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Հրայր Ասլանյանը ծնվել է 1983թ. նոյեմբերի 17-ին: