Հակոբ Անդրեասյան

Monday 26 March 2018

  

Խորհրդինախագահ

  

1996-2006թթ. Հակոբ Անդրեասյանը աշխատել է «Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկ» կոոպերատիվում որպես Գլխավոր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն: 2006թ. սեպտեմբերին բանկի վերակազմավորումից և վերանվանումից հետո Հակոբ Անդրեասյանը նշանակվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում, իսկ 2010թ.՝ Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ-վարկային տնօրենի պաշտոնում: Ֆինանսական ոլորտում ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ 2014թ. ապրիլի 25-ին ընտրվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն: 

2014թ. մայիսի 29-ին «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ բաժնետերերի ժողովի որոշմամբ Հակոբ Անդրեասյանն ընտրվել է Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: 2017թ. սեպտեմբերից զբաղեցնում է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:

Հակոբ Անդրեասյանը ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն ֆակուլտետը, ստացել է տնտեսագետի որակավորում:

                                                         Հակոբ Անդրեասյանը ծնվել է 1962թ. Նոյեմբերի 12-ին: