Անգելինա Մնացականյան

Monday 26 March 2018

Ներքին աուդիտի ղեկավար  

2007թ.-ից Անգելինա Մնացականյանը սկսել է աշխատել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում՝ նախ որպես վարկային մասնագետ, իսկ 2010թ.-ին զբաղեցրել է ավագ վարկային մասնագետի պաշտոն: 2011թ. հոկտեմբերից Անգելինա Մնացականյանը միացել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Ներքին աուդիտի թիմին:

2014թ. Անգելինա Մնացականյանը նշանակվել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավար՝ համատեղությամբ:

2006թ. Անգելինա Մնացականյանն ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտը, եղել է ՀՊՏՀ Մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ: 2014թ.-ից հանդիսանում է Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամ: Ներկայումս, նաև, դասավանդում է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում:

Անգելինա Մնացականյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 30-ին: