Կայքի օգտագործման պայմանները

1)   Անձնական  բնույթի տվյալներ

Սույն կայքում նավարկելու ժամանակ, համացանցից օգտվողը  հակված է  Amundi Asset Management կայքին փոխանցել ոչ միայն քուքի (cookie) ֆայլերին բնորոշ տեխնիկական և նավարկմանը հատուկ տեղեկատվութուն, ինչպիսիք են` Վեբ զննիչի տեսակը, ինտերնետ պրոտոկոլի հասցեն, այցելած էջերի մասին տեղեկատվությունը, կայքում կատարած որոնումների միջին ժամանակահատվածը, այլ, նաև, անձնական բնույթի տվյալներ, որոնք անհրաժեշտ են Կայքում առաջարկվող ծառայությունների մատուցման համար:

Նման ձևով հավաքագրված անձնական տվյալները  կարող են ենթարկվել մշակման՝ հիմք ընդունելով 1978 թվականի հունվարի 6-ի Փաստաթղթերի և Տեղեկատվության Ազատության վերաբերյալ օրենքը, 2016 թվականի ապրիլի 27-ի Անձնական տվյալների Պաշտպանության Ընդհանուր Կանոնակարգը, և վերոնշյալ պայմաններում հիմք հանդիսանալ ծառայությունների մատուցման ընթացքում տվյալների հավաքագրման համար:  

Amundi Asset Management-ը պարտավորվում է պահպանել  անձնական տվյալները անհրաժեշտ  ժամանակահատվածով՝ այն ծառայության համար, որի դիմաց դրանք հավաքագրվել են  և որի մասին նշումը առկա է տվյալների հավաքագրման յուրաքանչյուր ձևաթղթում:

Amundi Asset Management-ը ապահովում է Կայքի միջոցով օգտվողից ստացված ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը` համաձայն գործող օրենքների և կանոնակարգերի:

Անձնական տվյալները կարող են փոխանցվել ենթակապալառուների՝ Կայքի գործունեության, կամ սահմանված ծառայության իրացման նպատակով: Իրավական ակտի շրջանակներում անձնական տվյալները կարող են, նաև, փոխանցվել երրորդ անձանց, ինչպես օրինակ՝ իրավական կամ կարգավորող պարտավորության իրականացման համար: 

Համացանցից օգտվելիս Դուք կարող եք օգտվել  Ձեր անձնական տվյալների հասանելիության, ճշտման կամ չեղարկման իրավունքից: Միևնույն ժամանակ, կարող եք ցանկացած ժամանակ կայքից հանել Ձեր` ծառայությանը բաժանորդագրվելու համաձայնությունը: Այս իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ է կապ հատատել կայքի ադմինիստրատորի հետ՝ dpo@amundi.com էլեկտրոնային փոստի հասցեով, կամ փոտային ծառայությամբ՝ հետևյալ հասցեով.  Amundi Asset Management – BSC / SEC / PCA –  90, բուլվար Պաստոր,  – 75730 Փարիզ Cedex 15:

Հնարավոր է, նաև, տեղեկատվություն ձեռք բերել dpo@amundi.com էլեկտրոնային փոստի միջոցով՝ հաղորդագրություն ուղարկելով Amundi Գրուպի անձնական տվյալների մշակման լիազոր մարմին, կամ փոստային ծառայությամբ պահանջ ներկայացնել Վերահսկիչ Մարմնին՝ CNIL  (Տեղեկատվական Տվյալների Ազատության Ազգային Հանձնաժողով), հասցե՝ 3 Ֆոնտենուա հրապարակ –TSA 80715 – 75334 Փարիզ Cedex 07, կամ ուղղակի դիմել հետևյալ կայքի միջոցով՝  https://www.cnil.fr./ :

2) Տեղեկատվություն  քուքի (cookie) ֆայլերի վերաբերյալ

Սույն կայքն օգտագործում է քուքի (cookie) տվյալներ: Կայքի ուսումնասիրման ժամանակ քուքի տվյալները նստում են օգտվողի համակարգչում, թաբի կամ սմարթֆոնի մեջ: Ստորև ներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս  ավելի լավ հասկանալ քուքի ֆայլերի աշխատանքը, և օգտվել դրանց կարգաբերելու համար նախատեսված գործիքներից:

Ի՞նչ է քուքին (cookie)

Համացանցում քուքիների օգտագործումը սովորական երևույթ է: Քուքին փոքր տեքստային ֆայլ է, որը գրանցվում է Ձեր սարքի (օրինակ` համակարգիչ, թաբ, սմարթֆոն և այլն) կոշտ սկավառակի վրա` նավիգացիոն ծրագրով համացանց մուտք գործելու ժամանակ: Այն փոխանցվում է Ձեր նավիգատորին՝ Ձեր այցելած որևէ կայքից: Քուքի ֆայլն իրեն փոխանցողին հնարավորություն է տալիս նույնականացնել այն սարքը, որում նա գրանցվել է` տվյալ քուքիի գրանցման կամ վավերականության ժամկետի ընթացքում: Քուքին թույլ չի տալիս հասնել և հավաքագրել ֆիզիկական անձանց անձնական տվյալները:

Ինչո՞ւ ենք  օգտագործում քուքիներ 

Մենք օգտագործում ենք 2 տեսակի քուքիներ, որոնց նպատակային նշանակությունը ներկայացած է ստորև: Քուքիները մենք չենք օգտագործում անձնական տվյալներ (օրինակ անուն) հավաքագրելու համար:

1. Ֆունկցիոնալ քուքի ֆայլեր

Այս քուքիները անփոխարինելի չեն մեր կայքի հասանելիության համար, բայց թույլ են տալիս օպտիմալացնել մեր կայքի ֆունկցիոնալությունը, և համացանցից օգտվողին տրամադրում են հատուկ գործիքակազմ: Կարգաբերելով արտապատկերը՝ քուքի ֆայլը թույլ է տալիս, նաև, մեր կայքի տեսքը  ադապտացնել ցանկացած սարքի էկրանին: Այս քուքիները տեղակայվում են Amundi Asset Management-ի կողմից: Գործողության ժամկետը շատ կարճ է, հիմնականում մեկ սեսիայի տևողությամբ, և առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Այցելությունների քանակը որոշակիացնող քուքիներ (վիճակագրություն)

Այս քուքիները հավաքագրում են այցելուների կողմից կայքից օգտվելու ձևերի վերաբերալ տեղեկատվություն: Օրինակ` այցելությունների քանակ, ամենաբարձր հաճախելիությամբ  կայք էջեր, և այլն:

XITI-ը Amundi.com-ի կողմից օգտագործվող վիճակագրական գործիք է, որը գեներացնում է եզակի ցուցիչով՝ 13 ամիս գործողության ժամկետով քուքիներ: Նույնականացնելու համար քաղաքը, որտեղից մուտք է գործում համացանցից օգտվողը՝ մենք հավաքագրում ենք IP հասցեները: Վիճակագրական գործիքի կիրառումից անմիջապես հետքո IP հասցեն դառնում է անանուն: Ֆրանսիական Amundi Asset Management-ը, կամ իր ներկայացուցչություններն այլ երկրներում, այս ճանապարհով ոչ մի պարագայում չեն կարող հասնել ֆիզիկական անձի անձնական տվյալներին: Ստացված տվյալները Amundi Asset Management-ի կողմից պահպանվում են վեցամսյա ժամկետով, չեն փոխանցվում երրորդ անձանց և չեն օգտագործվում որևէ այլ նպատակով:

Ինչպե՞ս կառավարել քուքիները

Քուքիների կառավարման համար առաջարկվում են մի քանի տարբերակ: Ցանկացած կարգաբերում, որն օգտվողը կարող է կատարել համացանցում նավարկելու ընթացքում՝ հակված է փոփոխման, ինչն էլ պայմանավորված քուքի ֆայլերի կիրառմամբ որոշ ծառայություններից օգտվելու անհրաժեշտությամբ:

Համացանցից օգտվողը կարող է ցանկացած պահի փոփոխել քուքիները՝ ընտրություն կատարելով ստորև նշված տարբերակների միջև: 

1. Ձեր Վեբ զննիչի կարգավորումները

-          Chrome-իհամար.  https://support.google.com/chrome/answer/95647?hl=fr&hlrm=en

-          Internet Explorer-ի համար.  http://windows.microsoft.com/fr-FR/windows-vista/Block-or-allow-Cookies

-          FireFox-ի համար.  http://support.mozilla.org/fr/kb/cookies-informations-sites-enregistrent?redirectlocale=fr&redirectslug=G%C3%A9rer+les+cookies

-          Opera-ի համար.  http://help.opera.com/Windows/10.20/fr/cookies.html

2. Անջատողհղումներ, որոնք չափում են այցելությունների վիճակագրական քանակը 

Xiti (AT Internet) կողմից տեղակայված քուքինի ֆայլերի համար.  http://www.xiti.com/fr/optout.aspx

Լրացուցիչ տեղեկատվություն քուքի ֆայլերի մասին

Քուքի ֆայլերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ CNIL կայքում` հետևյալ հղմամբ.   http://www.cnil.fr/vos-droits/vos-traces/les-cookies/